ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.02.2017 | 00:03

Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից:

Խավարեցնում է աչքերիս լույսը և ապականելով գերում միտքս՝ ինձ մղելով հանցանքների չար ծառայության, և մատնում է անօրեն դահիճների ձեռքը, տանում դեպի չարչարանքի վայրը և նետում մահվան կապանքների բանտը, դնում է խավարասեր սպասավորների մեջ ու կապում մեղքերի պարաններով: Արդ, ի՞նչ կլինեմ ես՝ եղկելիս, եթե չօգնես ինձ, Տե՛ր:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ